Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:10 19-09-2024

Խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար կտրամադրվեն լրացուցիչ վարկային միջոցներ

Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թ. խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն տրամադրելու նպատակով։

Մասնավորապես՝ 2023 թ. բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2.7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։

Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն է տրվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021-2023 թթ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։

Ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովման նպատակով կանխատեսվող բյուջետային երաշխիքի չափը գնահատվում է մինչև 6.0 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով մինչև հուլիսի 1-ը խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերի արժեքները, որոնց շրջանակներում շահառուները կարող են օգտվել ծրագրից։ Այսպիսով, սահմանվում է, որ բյուջետային երաշխիքները տրամադրվում են ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար, իսկ տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2023 թ. արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100 մլն դրամ։

Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների. տրամադրվում են առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով և այլն:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
23:25 Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն