Ավելին 1 տարի առաջ - 15:50 19-09-2024

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է

19 տարի եթեր հեռարձակվող «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21։00-ին, լուրը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է Գարիկ Խառլամովը

Մինչ այդ ТНТ հեռուստաալիքը ռուսաստանյան մի քանի ԶԼՄ-ի հայտնել էր հեռուստաշոուն փակելու մասին։

Նշվում է, որ 20 հեռուստասեզոնի ընթացքում հեռարձակվել է ավելի քան 800 հաղորդում, հաղորդումն արժանացել է երկու ՏԵՖԻ մրցանակի։