Արտաքին 1 տարի առաջ - 14:12 18-09-2024

ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել երկրում ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

«Ես կոչ եմ անում Վրաստանին չեղյալ համարել այս օրենքը, որն ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։

Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են:

Օրինագիծը ներառում է նաև միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ԼԳԲՏ թեմաների հանրահռչական նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից