Արտաքին 1 տարի առաջ - 20:19 17-09-2024

Բելգրադը կոշտ արձագանքել է Կոսովոյի վերաբերյալ ԱՄՆ պահանջներին

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը կտրուկ արձագանքել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ ​​Կոսովոյում և Մետոխիայում իրավիճակի կարգավորմանը հակասող մի շարք քայլերից զերծ մնալու պահանջին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ավելի վաղ իր ուղերձում կոչ էր արել Բելգրադին և Պրիշտինային զերծ մնալ չհամակարգված գործողություններից և օրենսդրությունից, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը։

«Կոսովոյում և Մետոհիայում առաջընթացի միակ ուղին Բրյուսելյան համաձայնագրերի անվերապահ իրականացումն է և Սերբական համայնքի ստեղծումը։ Պետությունները պետք է ձեռնպահ մնան Սերբիան կառավարելու փորձերից և Կոսովոյի ալբանացիներին ցուցաբերվող երբեմն հրապարակային, երբեմն էլ գաղտնի աջակցությունից: Եթե ԱՄՆ-ն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության ձեռնպահ մնար Սերբիայի ռմբակոծությունից, ապա չէր լինի ոչ ինքնահռչակ Կոսովոն, ոչ սերբերի վտարումը, ոչ էլ տարածաշրջանում անկայունությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Սերբիայի վեհաժողովի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում կայացած սեմինարում հայտարարեց Կոսովոյի ալբանական իշխանությունների կողմից իրականացվող բռնության և ահաբեկչության մասին, որոնց սերբերը ենթարկվում են Կոսովոյում և Մետոխիայում.

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ ասել էր, որ Սերբիայի իշխանությունները կրկին կխնդրեն ՆԱՏՕ-ի առաքելությանը, որպեսզի Կոսովոյում և Մետոխիայում մինչև այս տարվա վերջ գործի սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ քանակություն՝ տարածաշրջանի հյուսիսում բնակչությանը պաշտպանության համար: Նրա խոսքով՝ պաշտոնական Բելգրադն ու սերբերը չեն ցանկանում պատերազմ, այլ ցանկանում են իրականացնել իրենց իրավունքները խաղաղ պայմաններում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում