Ուշադիր եղեք անձնական և բանկային տվյալների հանդեպ․ ԿԲ-ն զգուշացնում է
copy image url

Ուշադիր եղեք անձնական և բանկային տվյալների հանդեպ․ ԿԲ-ն զգուշացնում է

Ներքին 7 ամիս առաջ - 17:50 17-09-2024
ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես, զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ
Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ
Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը

Ամենից շատ դիտված