copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:17 16-09-2024

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ պատճառն ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նրան տեղափոխել են քաղաքային բժշկական կենտրոն։