Մամուլ 1 տարի առաջ - 08:21 14-09-2024

Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սեպտեմբերի 4-ին Մոսկվա մեկնած Գուրգեն Արսենյանը՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, արդեն իր հավատարմագիրն է ներկայացրել ՌԴ ԱԳ փոխնախարարին: Հաջորդ քայլը կլինեն ՌԴ նախագահի մոտ ընդունելությունը եւ հավատարմագրի հանձնումը, որի ժամկետը դեռեւս անորոշ է: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգեւորված չէ այս նշանակմամբ, եւ դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել եւ առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում:

Բացի այդ, ժամանակին Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում մի ելույթ է ունեցել, որտեղ, իրեն բնորոշ ոճով, մի թեթեւ դաս է տվել Միրզոյանին` խորհուրդներ տալով, առաջարկներ անելով: 2022 թ․ նոյեմբերի 3-ի այդ ելույթում նա թեեւ բավականին կոռեկտ ձեւակերպումներով է խոսել, բայց քննադատել է դիվանագիտական ոլորտի ֆինանսավորումը՝ նկատելով, որ այն պետք է մեծացնել, որ արդյունքն էլ մեծ լինի: Ոմանք կարծում են, որ այդ ելույթն էլ Միրզոյանը չի մոռացել: Բայց ԱԳ նախարարի եւ դեսպանների շփումներն այսօր նվազագույնի են հասցված: Նրանք, որպես կանոն, շփվում են նախարարի խորհրդականների, օգնականների, լավագույն դեպքում՝ փոխնախարարների հետ: Այնպես որ, Արսենյանը Միրզոյանին տեսնելու եւ հարաբերվելու առիթներ գրեթե չի ունենալու, եթե արտառոց իրադարձություններ տեղի չունենան, եւ Միրզոյանը Մոսկվա չմեկնի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից