Մամուլ 2 տարի առաջ - 07:15 14-09-2024

Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են. անձնագրայիններում հերթեր են․ Ժողովուրդ

Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը, հույսով լցրեց ճամփորդողների սրտերը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։

Համաձայն կառավարության պաշտոնական հրապարակման՝ այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության եւ անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Հայտարարությունից հետո շատերը կարծեցին, որ Եվրոպայի դռները մեկընդմիշտ բացվեցին հայերի համար, այլեւս շենգենյան կամ մուլտիվիզայի անհրաժեշտություն չի լինի։ Սակայն եկեք չշտապենք, քանի դեռ ոչ մի շոշափելի արդյունք չունենք։

ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներում վիզաների համար հերթեր կանգնած քաղաքացիներին աշխատակիցները սթափեցրել եւ հիասթափեցրել են՝ ասելով, որ ոչինչ էլ չկա ու չի լինի, այլեւս իրենց չանհանգստացնեն։ Իսկ անձնագրայիններում քաղաքացիները փորձում են անձնագրերը փոխել՝ եվրոպական երկրներ մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տվել, որ ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի. շատ հաճախ նաեւ գործ չի էլ դառնում, եւ թղթի վրա մնում են զուր խոստումներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում