Ներքին 2 տարի առաջ - 17:37 13-09-2024

ՔՊ-ականները «քցեցին» սեփական թիմակցին․ Սիսիանի համայնքապետի օրերը հաշված են

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի այսօր գումարված ավագանու նիստին միայն ՔՊ-ական համայնքապետ Արմեն Հակոբջանյանն է ներկայացել է։ Ավագանու ընդդիմադիր անդամներից բացի՝ նիստը բոյկոտել են նաև ՔՊ-ական ավագանու 20 անդամները։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները որոշել են ազատվել սեփական թիմակից համայքնապետից, նրան ուղիղ ասվել է,որ հրաժարական տա և հեռանա, սակայն Հակոբջանյանը հրաժարվել է, և հիմա թիմակիցները այսպես են սկսել ազատվել նրանից։

«Նիկոլ Փաշինյանը ահավոր դժգոհ է Սիսիանի ՔՊ-ականների աշխատանքից, իր պատգամավորների, մասնավորապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանին հրահանգել է խնդիրը արագ կարգավորել։ Վերջինս էլ Փաշինյանի մոտ արդարացել է ու ամբողջ մեղքը բարդել է համայանքապետ Արմեն Հակոբջանյանի վրա։

Բայց իրականում, հենց ամենասկզբից նույն Կարեն Համբարձումյանն է խանգարել, թույլ չի տվել, որ համայքնապետն ինքնուրույն կառավարի համայնքը։

Կարեն Համբարձումյանն է Հակոբջանյանի հետ հանդիպել ու ասել, որ հրաժարական տա, բայց համայքնապետը հրաժարվել է։ Նրանք էլ այսպես են սկսել սեփական համայնքապետից ազատվել»,- ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ Սիսիանի ավագանու նիստի հրապարակած կադրում ևս երևում է, որ ավագանու նիստին միայն Հակոբջանյանն է ներկայացել։

Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ն օգտագործում, ապա ազատվում է իր իսկ կադրերից։ Այս մասին նաև ընդդիմությունն է պարբերաբար բարձրաձայնում և կոչ անում Փաշինյանին ծառայողներին հետ կանգնել, քանի որ նույն կերպ իրենց հետ են վարվելու։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը 3 ամիս առաջ գրել էր, որ Փաշինյանի Սիսիան կատարած այցից հետո որոշվել է ՔՊ-ական համայնքապետին հեռացնել պաշտոնից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում