Մամուլ 2 տարի առաջ - 08:12 13-09-2024

Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։

Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն եւ ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որեւէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց․ քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է․․․ իրենք հայտարարել են այդ մասին, եւ այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում