Ներքին 1 տարի առաջ - 18:57 11-09-2024

ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին եւ այդ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ հայտարարությունը չեն կարդացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդքան քննարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ: Առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ: Ընդ որում Մեղրիով եւ Իջեւան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում, ասենք, Հայաստանից Իրան Նախիջեւանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան եւ այլն:

Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի թողնում աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց կարդալ 9-րդ կետի հաջորդ նածադասությունը. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, եւ բոլոր նրնք, ովքեր ասում են, որ որեւէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթեւեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, եւ կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որեւէ բան գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի եւ կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, եւ դրանից են բխում իրավազորության եւ սուվերենության մասին մեր պատկերացումները»:

Փաշինյանը կարդաց նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայությն մարմինները պետք է տեղում ներկա լինել: Չկա տենց բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, էդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, ՀՀ որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն իրենք:

Հաջորդը, գրված է, «Կողմերի միջեւ համաձայնեցմամբ ապահովելու է Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»: Մենք համաձայն ենք, եկեք անցեք, ո՞վ է խանգարում: Ադրբեջանը համաձայն չի, որովհետեւ ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես: Մենք ստորագրել նք, որ Հայաստանը պետք է դա ապահովի: Որեւէ տեղ գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը որեւէ կերպով սահմանափակվում է իր որեւէ տարածքի նկատմամբ:

Մենք ժամանակին ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով ասել ենք՝ նույնիսկ պատրաստ ենք արտապատվիրակման հայելային սկզբունքին, բայց դա մեր որոշումն է որպես բարի կամք: Այսօր էլ մենք որպես բարի կամք, երբ ասում են՝ ուզում ենք գնալ Նախիջեւան, ասում ենք՝ է, գնացեք: Այսօր Հայաստանի օդային տարածքով ինքնաթիռ է թռնում դեպի Նախիջեւան: Ինչի մենք պետք է Ադրբեջանին ասենք՝ մեր տարածքով չենք թողնում գնաք Նախիջեւա՞ն, ինչի՞ պետք է տենց բան ասենք: Ո՞րն է դրա իմաստը:

Որոշ երկրների պաշտոնյաներ անում են հայտարարություն, որից գոնե ինձ համար ակնհայտ է, որ կան էս թուղթը չեն կարդացել, կամ վաղուց չեն կարդացել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կառավարությունը շրջանառում է որոշման նախագիծ, որը այս հարցեը պետք է լուծի, բայց այն չի ընդունվում Ադրբեջանի պատճառով. «Որովհետեւ ասում են՝ մենք չենք օգտվելու այդ ճանապարհներից: Եթե չեն օգտվելու, ինչու անիմաստ ծախս անենք»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից