Ներքին 2 տարի առաջ - 14:35 11-09-2024

Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը

79 տարեկանում մահացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն արտիստուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը։ Լուրը հայտնում են Վանաձորի դրամատիկական թատրոնից։

Հասմիկ Ալեքսանյանը ծնվել է 1945 թվականին,Երևանում։ Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Մայկով քաղաք, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1969 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Վարդան Աճեմյանի արվեստանոց։ 1973 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, Վահե Շահվերդյանի հրավերով, աշխատել է Կիրովականի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 1999 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 2011 թվականից, զուգահեռ՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի։

Խաղացել է շուրջ 80 թատերական դեր տարբեր ներկայացումներում, այդ թվում՝ մոր դերը՝ Գ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը», Աշխեն տատիկի դերը՝ Խ. Արամունու «Անվերադարձ ապագա», Թագուհու դերը՝ Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», Մուրզավեցկայայի դերը՝ Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» ներկայացումներում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն