Ներքին 2 տարի առաջ - 14:58 11-09-2024

Ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պետական նպաստների մասին» և հարակից մյուս օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագիծը, որի նպատակն է ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ և սահմանել, որ դրա իրավունքն ունի Կառավարության սահմանված գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների:

Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառությունների դեպքում անձը կարող է ամուսնանալ նաև 17 և 16 տարեկաններում: Նկատենք, որ բացառությունները սահմանվել էին եզդիների համայնքի պահանջով, թույլ տալով նրանց ամուսնանալ 16 և 17 տարեկանում։

Վավերացված համաձայնագրերի թվում է ««Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» հարցը:

«Համաձայնագիրը քիչ զարգացած և զարգացող երկրների վրա է տարածվում, և այն դեպքում, երբ այդ երկրներն առնչվում են արտակարգ իրավիճակների, և իրենց արտադրական հնարավորությունները հնարավորություն չեն տալիս, որ, օրինակ, համաճարակային իրավիճակից բխող դեղեր արտադրեն և սպասարկեն ազգաբնակչությանը, այդ ԱՀԿ անդամ երկիրը հնարավորություն է ունենում դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի, իսկ այդ երկիրը (մենք խոսում ենք թանկարժեք դեղամիջոցների մասին) հարկադրական լիցենզիա է տրամադրում իր երկրի որևէ արտադրական հնարավորություն ունեցող ընկերությանը, որը պետք է արտադրի այդ դեղերը և տրամադրի դիմող երկրին»,- համաձայնագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստաշրջանն ավարտվեց, օրակարգն սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը