Մամուլ 2 տարի առաջ - 08:35 11-09-2024

Մի մեղայականի պատմություն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը եւ ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլեւ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գեւորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գեւորգյանը կրծքին սեղմած Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ապա նորաթուխ փոխնախարարը հանդես է եկել մեղայականով, մոտավորապես այն բովանդակությամբ, թե` 200 այլ ուսանողների հետ եմ սովորել, նրանցից մեկն էլ Քոչարյանի դուստրն էր, իսկ ես «սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»:

Ըստ որոշ տեղեկությունների, աղմուկը համացանցում բարձրացրել են սորոսականները, որոնցից Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է, եւ հենց նրա անմիջական հրահանգով է փոխնախարարի ամոթալի տեքստը գրվել ու տեղադրվել ոչ ավել, ոչ պակաս` ադարադատության նախարարության եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնական էջերում:

Իրենց հերթին, Սիրվարդ Գեւորգյանի «200 համակուրսեցիները» շատ վատ են ընդունել նրա այդ արարքը եւ երեկ Ֆեյսբուքում ֆլեշմոբ էին սկսել` «մենք հպարտ ենք, որ Գայանե Քոչարյանի համակուրսեցին ենք» եւ այլ նմանատիպ գրառումներով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում