Ներքին 2 տարի առաջ - 21:17 10-09-2024

Ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի ծառայողները՝ պետ Էդուարդ Պողոսյանի գլխավորությամբ, հերթական հաջողությունն են գրանցել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին, ով հայտնել, որ ինքը Աբովյանի «ՄՌՈւ»-ի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Գյուղի գյուղի Աբովյանի հաշվառման քննական կենտրոնի տարածքում զենք-զինամթերք է թողել։

Ոստիկանները, պարեկներն ու «մռուի» աշխատակիցները մոտ 30 րոպե «սանրել են» տարածքը և հայտնաբերել են սպիտակ կտորից կասկածելի պարկ։

Քննիչի ներկայությամբ բացել են կասկածելի պարկը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիքի պահունակ՝ լիցքավորված փամփուշտներով, մարտական նռնակներ և այլ ռազմամթերք։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները