Ներքին 1 տարի առաջ - 21:30 10-09-2024

Բնակարաններ, ավտոտնակ, մեքենա, 13 մլն դրամ եկամուտ. Անդրանիկ Քոչարյանի և նրա գործազուրկ ընտանիքի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը այսօրվանից շարունակելու է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։ Այս շարքի մեր հրապարակումները նախորդ օրերին ստիպված էինք դադարեցնել, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը խափանվել էր, և այն վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ նախօրեին Oragir.News-ը հասարակական հիմունքներով խորհրդատվություն անցկացրեց՝ հայտնելով խափանման պատճառը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, նրա կնոջ՝ Լուսինե Քոչարյանի և չափահաս որդու՝ Վազեն Քոչարյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը 1991-1995թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, 1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր, իսկ 1999-2000 թվականներին եղել է ՀՀ այն ժամանակվա վարչապետ Արամ Սարգսյանի խորհրդականը։ Քոչարյանը քաղաքական կյանք վերադարձավ 2018-ի իշխանափոխությունից հետո և 2018 ու 2021 թվականների ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով ընտրվեց պատգամավոր։

Որպես անշարժ գույք՝ Քոչարյանը հայտարարագրել է միանձնյա սեփանականությամբ 2 բնակարան և 1 մեկ ավտոտնակ՝ Երևան քաղաքում։ Բնակարաններից մեկը նա գնել է 2002 թվականի ապրիլի 1-ին, մյուսը՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին, իսկ ավտոտնակը 1997 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին Քոչարյանի բնակարաններն ու ավտոտնակը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Քոչարյանի բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 3.030.130 դրամ, 9425 դոլար, տարեվերջին՝ 5.854.979 դրամ, 88 դոլար և 1000 եվրո։ Որպես կանխիկ դրամ՝ տարսկզբին Քոչարյանը հայտարարագրել է 2.300.000 դրամ, տարեվերջին՝ 4.700.000 դրամ, 3000 դոլար և 2000 եվրո։

Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտը կազմել է 13.032.840 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Հատկանշական է, որ Քոչարյանների ընտանիքում միակ աշխատող շունչը Անդրանիկ Քոչարյանն է, իսկ նրա կինն ու որդին, ըստ հայտարարագրերի, գործազուրկ են։

Պատգամավորի կինը՝ Լուսինե Քոչարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզիբին եղել է 38.291 դրամ և 6 դոլար, տարեվերջին՝ 135.409 դրամ և 500 դոլար։ Նա ունեցել է նաև 3000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 2700 դոլար։

Անդրանիկ Քոչարյանի կինը եկամուտներ չի հայտարարագրել, ենթադրվում է, որ վերջինս չի աշխատում։

Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, շարժական գույք չի հայտարարագրել, իսկ որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի հունիսի 3-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Վազգեն Քոչարյանի բանկային հաշիվները ողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, իսկ որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 3.700.000 դրամ, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 4.700.000 դրամ։

Քոչարյանի որդին նույնպես եկամուտներ չի հայտարարագրել։

Oragir.News-ը փորձեց ուսումասիրել նաև Անդրանիկ Քոչարյանի ավագ որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարագիրը, սակայն այն առկա չէր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում