Մամուլ 2 տարի առաջ - 07:20 10-09-2024

Քասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երևան ավտոճանապարհը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Վերջիններս ահազանգում են՝ նշելով, որ այլեւս չեն լռելու, եւ որ Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի գործողությունները ընդդեմ քաղաքացիների իրավունքների արդեն անցել են չափն ու սահմանը: Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:

Այսինքն՝ մարդիկ ընկնելու են ավելորդ քաշքշուկի մեջ, ինչի համար էլ ճանապարհ են փակելու ու պահանջելու են ավագանու նիստը բոյկոտել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին իրենց իրավունքները ոտնահարել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում