Ներքին 1 տարի առաջ - 00:16 10-09-2024

Նիկոլի՝ դեղին, պլպլան ոսկուց արձանը, որ չուզողի աչքը հանի․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՓՐԿԻՉԸ` ԱՐՁԱՆԻ ՏԵՍՔՈՎ

Ամեն օրվա նման աշխատանքի էի գնում Սիլաչու ծածկած շուկայի կողքով։ Աշխույժ ձայներ լսեցի։ Ժողջանն էր խոսում նիկոլի մասին։ Պարծենալու բան չի ուրիշի զրույցին ականջ դեմ տալը, բայց լսողությունս լարեցի։ Զրույցը ազգի փրկության մասին էր։ Փրկությունը իրողություն էր, մնում էր փրկիչին հավուր պատշաճին մատուցել։Ծերության շեմին հասած մարդը` հաստ բեղերով ու անթրաշ դեմքով, իր իսկ առաջարկից ոգևորված, հնդուհավի նման ուռցորվել ու շրջապատին հերթ չտալով` ղլվլում էր ու բլբլում.

֊ Նիկոլի արձանը պտի դնել... նիկոլի արձանը պիտի դնել....Պիտի ազգովի փող հավաքենք ու նիկոլի արձանը դնենք...Թեկուզ հենց Լենինի արձանի տեղը... Հենց Լենինի տեղը...

Ոչ ոք չէր համարձակվում նրա հետ մրցակցել։ Սակայն եղավ մեկը, ով նրան տվեց հելավ տամա... Խռիվ մազերով էր, փոս ընկած աչքերով ու աչք հանելու պատրաստ, սուր, կեռ քթով։ Աչքերը երկու կողմերում կատաղի խլվլում էին և երևի իրար հեր անիծեին, եթե միջնապատի կեռ յաթաղանը չլիներ։

֊Էդ արձանը հասարակ արձան չպտի լինի, է֊... ,֊ ագռավի հանգույն կռկռում էր,֊Էդ արձանը ոսկուց պիտի լինի, դեղին պլպլան ոսկուց, որ չուզողի աչքը հանի...

֊Թամամ թե,֊ կիսաձայն ասաց նրանցից փոքր ինչ հեռու` կողքիցս քայլող ճաղատ մարդը։ Քինոտ ժպտում էր։ Ասում էր, որ չլսեն, բայց չէր կարող չասել,֊ թուրքը որ գա` տալու բան կունենանք, իսկ թե բախտներս բերի` չգա, էն ժամանակ էլ կրծելու բան կունենանք։ Թե չէ, որ սովն ընկավ` ի՞նչ պիտի ուտենք, հո իրիար չպիտի ուտենք, գոնե ոսկի կկրծենք...»

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը