Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:00 09-09-2024

ՔՊ-ի լոգոն մայրենիի դասագրքի վրա տպելը սխալ է, ապուշություն. հարցում

Մայրենիի 3-րդ դասարանի նոր դասագիրքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կենտրոնում։

Դասագրքի վերջին էջին ՀՀ դրոշն այրելու տեսարանից բացի, հանրությանը զայրացրել է արտաքուստ ՔՊ կուսակցության տարբերանշան հանդիսացող ձեռքսեղմման նշանի առկայությունը նույն էջին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով,անցորդներից հետաքրքրվել, թե ինչպես են գնահատում այն փաստը, որ երրորդ դասարանի մայրենիի դասագրքում ՔՊ-ի լոգոն է տեղադրված։

«Ճիշտ չէ որևէ լոգո դնելը, դասագրքերում քաղաքական բաներ պիտի չլինեն»,-ասաց մի կին։

Հարցվածներից մեկն էլ ճշտեց, թե ինչ է ՔՊ-ն, իսկ պատասխան ստանալուց հետո ձեռքն արհամարհական թափ տվեց ու հեռացավ։

«Շատ սխալ է, ապուշություն է։ Այս ֆաշիստներից ամեն ինչ հնարավոր է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի