Ներքին 1 տարի առաջ - 20:24 09-09-2024

«Ես և իմ հայրենիքը» առարկա, բայց ոչ մի խոսք հայրենիքի մասին․ ԿԳՄՍՆ նոր ձեռքբերումը

ԿԳՄՍՆ-ի որոշմամբ՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներ 6-րդ դասարանում այլևս չեն լինելու, փոխարենը դպրոցներում կդասավանդվի «Ես և իմ հայրենիքը» առարկան նոր դասագրքով, որի բովանդակությունը տարակարծությունների տեղիք է տալիս։

Oragir.News-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

«Այսօր հանձնարարական է գնացել դպրոցներ, որ եթե «Հայոց պատմություն» առարկան անցնում են աշակերտները, այդ դասաժամերից մեկը կրճատում են և ավելացնում այդ նոր առարկան։ Սա կարելի է գնահատել որպես քաղաքականության ազդեցություն կրթական հաստատությունների և կրթական համակարգի վրա։ Վերնագրից պարզ է, որ քաղաքական թեմաներով քննարկումներ են արվում։ Պետք է ուսումնասիրել նաև այս նոր դասագրքերի բովադակությունը և հասկանալ, թե որքանով առնչություն ունեն հայրենիքի պատմության հետ։ Չի՛ կարելի կրթությունը քաղաքականացնել, դա անթույլատրելի է»,-ասաց նա։

Փորձագետի կարծիքով՝ իշխանությունը գուցե փորձում է կրթական փոփոխությունները համապատասխանեցնել օրվա քաղաքական կոնյուկտուրային։

«Եթե իրենց թողնենք, գուցե բոլոր հումանիտար և հասարակագիտական առարկաները փոփոխությունրի ենթարկեն և համապատասխանեցնեն օրվա քաղաքական կոնյուկտուրային, որպեսզի կարողանա կարճ ժամանակահատվածում ազդել աճող սերնդի հայացքների վրա»,-եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ