Ներքին 2 տարի առաջ - 16:35 09-09-2024

Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում եռակողմ հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Զրուցակիցները փաստել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ:

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, ինչը նշանակում է, որ առկա է մեծ հնարավորություն համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնելու։

Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումների ներգրավման, ԵՄ ստանդարտների համապատասխանեցման, ԵՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Կառավարության խաղաղության օրակարգին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհասնեն հայ-լիտվական տնտեսական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից