Ներքին 1 տարի առաջ - 14:55 09-09-2024

Սյունիքի մարզում իրանցի տղամարդը էքսկավատորով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին են զանգահարել «Մեղրի» տարածաշրջանային բժշկական կենտրոնից և հայտնել , որ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի Մեղրի-Տաշտուն ճանապարահատվածում «Թունել Սադ Արյանա» ընկերության կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ամբարձիչի հարվածելու հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «որովայնի կոնքի շրջանի նստատեղի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում «Թունել Սադ Արյանա» ընկերության էքսկավատորի վարորդ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սիրվան Մոհամմադսեդղի Նուրուզինը Տաշտուն բնակավայրի վարչական տարածքում՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհին, հողային աշխատանքներ կատարելիս, չի նկատել տվյալ տեղամասի աշխղեկ Ա. Վեիսիինին և էքսկավատորի ամբարձիչով դիպել է վերջինիս՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, վիրավոր Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը «Մեղրի» տարածաշրջանային բժշկական կենտրոնում վիրահատարանում, վիրահատության ժամանակ, մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում