Ներքին 2 տարի առաջ - 09:40 08-09-2024

Հայ մարզիկները հյուրընկալվել են ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզի Պարալիմպիկ ամառային խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Գրետա Վարդանյանի (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանի (սայլակավազք) և մարզչական կազմի հետ, հաղորդում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀԲՄԸ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը։

Ողջունելով ներկաներին՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահը նշեց, որ Ֆրանսիայի հայկական համայնքի համար մեծ հպարտություն է տեսնել հայ մարզիկների մասնակցությունը Փարիզի՝ ինչպես օլիմպիական, այնպես էլ պարալիմպիկ խաղերին և դրա մասին են վկայում նաև մրցումների ընթացքում հանդիսատեսների շարքերում ծածանվող Հայաստանի բազմաթիվ դրոշները։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մրցումների ողջ ընթացքում մեր մարզիկները զգացել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի աջակցությունը, ինչը քաջալերել է նրանց գերազանցել երբևէ գրանցած արդյունքները և նոր հաջողություններ արձանագրել։ Հակոբ Աբրահամյանն ընգծեց նաև Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կարևորությունը։

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհավորեց հայ մարզիկներին փայլուն ելույթների համար և շնորհակալություն հայտնեց Փարիզի պարալիմպիկ խաղերին Հայաստանի արժանապատիվ մասնակցությունն ապահովելու համար։ Նա նշեց, որ պարալիմպիկ հայ մարզիկների դրսևորած կամային բացառիկ հատկանիշները ողջ հայ ժողովրդի համար ոչ միայն հպարտության, այլ նաև ոգեշնչման աղբյուր են և հաջողություն մաղթեց նրանց հետագա մրցումներում։

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանն իր հերթին շնորհավորեց հայ մարզիկներին փայլուն ելույթների համար և ջերմությամբ հիշեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադրման հիմքում գտնվող «Փյունիկ» կազմակերպությունում իր անցկացրած կամավորության օրերը։ Նա հաջողություն մաղթեց հայ մարզիկներին և վստահություն հայտնեց, որ հետագայում նրանք նվաճելու են ավելի մեծ բարձունքներ։

Ելույթներից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հայկական պատվիրակության անդամներին։

Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը, հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից