Ներքին 2 տարի առաջ - 18:19 07-09-2024

Աղոթքի բանաձն Ուրարտուում

ՄԻքայել Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արարատի թագավորության միապետները ռազմական արշավանքներից առաջ նախ աղոթք-ուղերձ էին հղում աստվածներին: Այսպես, օրինակ Մենուա արքան աղոթք էր հղում ուրարտական տերության գերագույն աստված Խալդիին: Արգիշթի Մենուայորդու և Սարդուրի Արգիշթորդու թողած սեպագիր տեքստերում ռազմական արշավանքներից առաջ վերջիններս աղոթք-ուղերձով դիմում էին Ուրարտուի դիցարանի գերագույն եռյակին և բիայնական մյուս աստվածներին:

Այս համատեքստում հիմնականում հաղորդվում է արքայի կողմից զորք հավաքագրելու և այնուհետև հիշատակվում է հետևյալ բանաձևը. «Աղոթեցի Խալդիին՝ տիրոջը, Թեյշեբային (տարերքի, եղանակի աստծուն), Շիուինիին (արևի աստծուն), բիայնական աստվածներին…աստվածները լսեցին ինձ»: Այնուհետև հաջորդում է արքայի կողմից այս կամ այն երկիրը նվաճելու մասին նկարագրությունները: Սարդուրի Արգիշթորդու թողած տեքստերում նաև նշվում է, որ աղոթք-ուղերձից հետո աստվածները վերջինիս համար ճանապարհ կամ արշավանք էին «իրագործում»:

Ըստ երևույթին, Արարատի երկրի արքաները ռազմական արշավանքներից առաջ աղոթք-ուղերձով դիմում էին աստվածներին և պատասխան ստանում վերջիններիս ներկայացնող պատգամաբեր քրմերի միջոցով: Այս երևույթը առկա է նաև Հին Մերձավոր Արևելքում: Ամենայն հավանականությամբ, գուշակության կամ նման միջոցով աստվածները հավանություն էին տալիս, որ այս կամ այն երկիր արշավելը և նվաճելը հաճո է իրենց: Իսկ երկրները նվաճելու գլխավոր խորհրդանշանը տերության գերագույն աստված Խալդիի ամենահաղթ նիզակն էր: Ըստ երևույթին, նվաճված երկրները, մեր անձնական դիտարկմամբ, կարելի է համարել «Խալդիի նիզակի տիրապետության տակ գտնվող տարածքներ»:

Հետաքրիր է, որ աղոթել բայարմատը ուրարտական սեպագիր արձանագրություններում վկայված է -խութ/տի(ա) ձևով և հիշեցնում է հայերեն աղոթ(ել) բայը: Հաշվի առնենք, որ ուրարտական սեպագիր համակարգի -ու ձայնավորը շատ դեպքերում իրականում կարող էր հնչել որպես -օ՝ օրինակ Տուշպա-Տոսպ և այլն:

Կից նկարում Վերին Անձավ հնավայրից գտնված վահանի հայտնի բեկորն է, որի վրա պատկերված է , թե ինչպես է Արարատի թագավորության զորքը իրենց աստվածների օգնությամբ ջախջախում ասորեստանյան բանակը: Ձախ կողմում պատկերված է աստվածների երթը, որտեղ առանձնանում է գերագույն եռյակը Խալդին՝ իր ամենահաղթ զիզակով, Թեյշեբան և Շիուինին, որոնց էլ հաջորդում են բիայնական մյուս աստվածները: Ուրարտական զորքի հաղթանակի համար օգնում են Խալդիի ամենահաղթ նիզակը, ինչպես նաև՝ առյուծն ու թռչունը: Սա աստվածային ուժերի օժանդակությամբ թշնամուն հաղթելու լավագույն օրինակներից է»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից