Մամուլ 2 տարի առաջ - 08:45 07-09-2024

Համահիմնադիրները հինգն են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախընտրական շրջանին ընդառաջ, Հայաստանում կրկին ամենաանհավանական ֆորմատներն են ձեւավորվում։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի Համահայկական ճակատին միացած ընդդիմադիր գործիչ Գեւորգ Գեւորգյանը, ով ամիսներ առաջ հեռացավ Կարապետյանից, պարզվում է՝ հիմա էլ հարել է մեկ այլ քաղաքական ուժի՝ հակաընդդիմադիր դիրքում գտնվող Ռոման Նազարյանի «Հայաստանի պետականակենտրոն կուսակցությանը»։ Ավելին՝ Գեւորգյանը համահիմնադիրների շարքում է, այդ մասին ասաց ինքը՝ Ռ․ Նազարյանը, հավելելով, որ վաղուցվա ընկերներ են, եւ Արշակ Կարապետյանի հետ Գեւորգյանն այլեւս ոչ մի կապ չունի։ Դեռ այս տարվա մայիսի 8-ին Խուլերի միավորման շենքում նշանակված էր նրա կուսակցության համագումարը, սակայն այն խափանվեց՝ մի խումբ ակտիվ գործիչների շնորհիվ, որոնք թույլ չտվեցին, իրենց բնորոշմամբ, «թուրքական» կուսակցության հիմնումը։

Ակտիվիստներն էին բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը, Սարգիս Բեգրակյանը, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Նրանք հայտարարեցին, որ կուսակցության իրական հիմնադիրներից մեկը բնակվում է Թուրքիայում՝ «Ալիեւից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող․․․ Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոբ» նշանակած եւ հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթեւիկ) Ալեքսանյանն է»։

Կուսակցությունը դեռ հիմնադիր համագումար չի արել, սակայն պատրաստվում է անել հոկտեմբերին, Ռոման Նազարյանի խոսքով՝ չեն պատրաստվում ընկրկել «ստախոսների հայտարարություններից» եւ ավարտին են հասցնելու իրենց գործը։ Գրանցված համահիմնադիրները 5-ն են՝ Գեւորգ Գեւորգյանը եւ հանրությանն անհայտ 4 անձ, որոնք, Նազարյանի խոսքով, նախկինում քաղաքականությամբ չեն զբաղվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում