Ներքին 2 տարի առաջ - 18:17 06-09-2024

Քննարկվել են հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Նիստի առանցքում, պետություն- քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։

Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի կազմում չներգրավված կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ նոր օրենսդրական նախաձեռնության համատեքստում։

Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն օրինապահ հարկ վճարողների համար մրցակցային միջավայրի
ապահովումը և հարկային կարգապահության բարձրացումն է։

Նիստի ընթացքում քննարկման են ներկայացվել հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները։ Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Իսպանիա) և Եվրոպական Միության անդամ երկրների փորձը՝ անդրադառնալով առանձին երկրների քրեականացված արարքների վերաբերյալ կարգավորումներին։

Քննարկվել են կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, հարկային հանցագործություններում որոշակիացման մեխանիզմները, ինչպես նաև առանձին արարքների սահմանումը, որի արդյունքում հնարավոր կլինի ցուցաբերել տարբերակված մոտեցում խրախուսական նորմի կիրառման հնարավորության վերաբերյալ։

Երկխոսության ընթացքում բարձրացվել են օրենսդրական նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները:

Խորհրդի նիստի արդյունքում առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խմբեր, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի լավարկմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Առաջարկությունը ողջունվել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամների ու ներկաների կողմից և
պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների մասով։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից