Ներքին 2 տարի առաջ - 15:23 06-09-2024

2024 թվականի ամառն ամենաշոգն է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

2024 թվականի ամառը դարձել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգը։ Ըստ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության՝ այս ամառը եղել է նաև ամենատաքը Եվրոպայում՝ ըստ Ցելսիուսի սանդղակի 1,54 աստիճանով գերազանցելով 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանը և 2022 թվականի նախորդ ռեկորդը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Օգոստոսը դարձել է 14 ամսվա ընթացքում 13-րդ ամիսը, որի ընթացքում մոլորակի միջին ջերմաստիճանը մինչարդյունաբերական ջերմաստիճանից բարձր է եղել 1,5 աստիճանով։

Այս տարի մոլորակի միջին ջերմաստիճանն, ընդհանուր առմամբ, 0,7 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանից։ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության համաձայն՝ շատ մեծ հավանականություն կա, որ 2024 թվականը կդառնա ամբողջ աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ տարին դիտարկումների պատմության ընթացքում։
Ըստ ծառայության տնօրեն Սամանթա Բերջեսի՝ ջերմաստիճանի հետ կապված ծայրահեղ եղանակային երևույթները, որոնք դիտվել են այս ամառ, ավելի ու ավելի կսաստկանան։

Թեև մարդկային գործունեությունը եղել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը, սակայն 2023-ից մինչև 2024 թվականները ռեկորդային շոգը սաստկացել է նաև Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով:

BBC-ն նշում է, որ Էլ Նինյոն, որը ծովի մակերևույթի ջերմաստիճանի բնական տաքացումն է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, դիտվել է 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիսը: Այս ընթացքում ծովի մակերևույթի ավելի բարձր ջերմաստիճանն ավելի շատ ջերմություն է ավելացրել մթնոլորտին: Չնայած այն այժմ ավարտվել է, սակայն գլոբալ ջերմաստիճանի բարձրացման մեջ նրա դերը կազդի ընդհանուր 2024 թվականի վրա:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից