Ներքին 2 տարի առաջ - 19:10 05-09-2024

ԿԸՀ հյուրերին ներկայացվել է Էստոնիա կատարած գործուղման մանրամասները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոյին և գրասենյակի ներկայացուցիչներին, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Կարեն Սիմոնյանը։

ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել են հունիսին կայացած Էստոնիայի Հանրապետություն կատարած գործուղման մանրամասները։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Տալինում ճանաչողական այցի ընթացքում Էստոնիայի Ազգային ընտրական կոմիտեի և Պետական ընտրական գրասենյակի, ինչպես նաև մասնագիտական կառույցների հետ ընտրական գործընթացների կիբերանվտանգության վերաբերյալ քննարկումներ են ունեցել։

Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և IFES-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում IFES-ը նախաձեռնել էր հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց։

2023 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ ԿԸՀ վարչական շենքում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոն և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագիրը գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կիբերանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավում, քաղաքական ֆինանսավորման և հանրային ռեսուրսների չարաշահման նկատմամբ վերահսկողության բարելավում և ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կրթության հմտությունների զարգացում՝ ժողովրդավարական բոլոր գործընթացներում մասնակցության ապահովման նպատակով։

Նույն ծրագրի շրջանակում ՀՀ ԿԸՀ աշխատակազմը 2024 թ․ հունվարի 17, 18-ին մասնակցել է վերապատրաստման երկօրյա դասընթացի՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացի կիբերանվտանգության ամրապնդմանը։

Դեսպան Գալագերը շնորհակալության խոսքեր է հղել ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս շարունակական կլինի՝ ի նպաստ ժողովրդավարության կայացմանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ողջունելով հյուրերին վստահեցրել է, որ ԿԸՀ-ն շահագրգիռ է համագործակցությունը քննարկմանը հրավիրված բոլոր գործընկերների հետ ընդլայնելու հարցում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից