Ներքին 2 տարի առաջ - 14:04 05-09-2024

Մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ նաև Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր. Փաշինյան

Ես ուզում եմ անդրադառնալ երեկ Վայոց ձորի մարզ կատարած այցին, և նախորդ երկուշաբթի օրը մենք մի շարք մարզերում մասնակցեցինք նորակառույց դպրոցների բացման արարողությանը՝ մասնավորապես Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրում մենք բացեցինք նորակառույց դպրոց, որը մեր որդեգրած կրթահամալիրի տրամաբանության մեջ պետք է աշխատի, և ոչ միայն Վաղատին այլև Որոտան, Լծեն և Շամբ գյուղերի աշակերտների հանրակրթությունը մենք պետք է կազմակերպենք այս դպրոցում, և Եղեգիս բնակավայրում կառուցված դպրոցը, որը նախատեսված է նաև Հերմոն, Վարդահովիտ և Գողթանիկ գյուղերի համար:

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պլանի մեջ մտնում էր ոչ միայն բուն շենքերի կառուցումը. Եղեգիսի և Վաղատինի կլաստերում մենք արդեն 2-րդ փուլն իրականացնելու խնդիր ունենք, և դա պետք է անենք շուտափույթ»,- նշեց նա:

«Ակնհայտ է և ուրախալի, որ մենք, ըստ էության, ներդրումային պետական ռազմավարությունը, որ մտածել ենք, ճիշտ և արդարացված է միանշանակ: Ես չեմ վարանի ասել՝ ինչքան մարզային այցելությունների շրջանակն ընդայնվում է, ավելի եմ համոզվում, որ այդ թվում մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ մենք Հայաստանը դուրս ենք բերել զարգացման տնտեսական և ընդհանրապես զարգացման նոր ուղեծիր, ինչը շատ կարևոր և ուրախալի լուր է մեզ համար»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից