Ներքին 2 տարի առաջ - 16:20 04-09-2024

Հայաստանը Ռուսաստանի հետ անհամաձայնություններ ունի․ Խանդանյան

Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը չի փոխել․ կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը սուր դիրքորոշումներ է հայտնել, կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ հարաբերությունները գործընկերային են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության՝ Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանության հնարավոր փոփոխության, մեղմացման վերաբերյալ հարցին:

Այո, կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք սուր դիրքորոշումներ ենք հայտնել: Եվ կան հարցեր, որոնց վերաբերյալ կա ըմբռնում, կան գործընկերային հարաբերություններ: Ուստի, չեմ կարծում, թե աշխարհացունց բաներ են տեղի ունեցել, որի հետևանքով տոնայնություն կամ հռետորաբանություն է փոխվել: Կան հարցեր, որտեղ Հայաստանը դեռ ունի հարցադրումներ Ռուսաստանին: Դրանց շուրջ եղել են, կան ու, գուցե, էլի կլինեն սուր մեկնաբանություններ»,- ասաց Խանդանյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները միակողմանի չեն, բազմաոլորտ հարաբերություններ են, և տարբեր հարցերի շուրջ միշտ եղել են, կան ու կլինեն քննարկումներ:

«Ռուսաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակաբար խախտում են ոչ միայն դիվանագիտական էթիկայի կանոնները, այլ նաև կյանքի էթիկայի կանոնները: Վերջին շրջանի մի շարք ձևակերպումներ և մեկնաբանություններ Հայաստանի հասցեին եղել են շատ անհարգալից: Եվ դրանք, բնականաբար, արձագանքի են արժանացել»,-հավելեց նա:

Թե որ հարցերում Ռուսաստանի հետ անհամաձայնություն կա՝ Խանդանյանը պատասխանեց. «Պաշտպանական, անվտանգային հարաբերություններում Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու: Թե՛ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հիմնական մեծ հարցը, որը Հայաստանն ունեցել է և ունի, դրա հետ են կապված»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա