Ավելին 2 տարի առաջ - 13:08 04-09-2024

Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար

«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի՝ երիտասարդներ, «Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն։

Առաջնության շրջանակներում նախատեսվում է սեպտեմբերի 21-ին իրականացնել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

Խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ գրանցված բոլոր այն երիտասարդները, ովքեր չեն հանդիսանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի պրոֆեսիոնալ ձեւաչափի հաղթողներ։

Խաղին կարող եք մասնակցել ձեր իսկ կողմից ձեւավորված 6 հոգուց բաղկացած թիմերով, իսկ այն երիտասարդները, ովքեր կգրանցվեն որպես անհատ՝ նրանց թիմերը կձեւավորվեն վիճակահանության արդյունքում։

Յուրաքանչյուր թիմ պարտադիր պետք է ունենա թիմի 1 ավագ։

Առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կարժանանան պարգեւների։

Խաղը կանցկացնի Արման Աբովյանը։

Գրանցումների փուլը կավարտվի սեպտեմբերի 10-ին։

Հարցերի համար զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակ Հայաստան - Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։

Գրանցվեք, անցնելով հետևյալ հղումով»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի