Ներքին 2 տարի առաջ - 10:15 04-09-2024

ՆԳՆ փրկարար ծառայությունն ուրույն դեր ունի միջազգային փրկարարական ընտանիքում․ Կամո Ցուցուլյան

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձէ հղել փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ, որում ասված է․

«Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր,

Շնորհավորում եմ ամենամարդասիրական կառույցի աշխատակցի՝ փրկարարի մասնագիտական տոնի առթիվ, քանզի Փրկարար ծառայության կազմավորումից ի վեր ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու փրկության և պաշտպանության կարևորագույն առաքելությունը։

Այսօր գնահատանքի խոսքեր եմ հղում ձեզ․․․ Ձեր մարդասիրական աշխատանքն անգնահատելի է բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման և հասարակական կյանքի բնականոն ընթացքի կազմակերպման գործում։

Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է զգալի ֆիզիկական և բարոյական ջանք, սակայն անձնվեր և վեհ առաքելությամբ՝ դժվարին և անկոտրում պայքար մղելով բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ, հաղթահարելով անհաղթահարելին՝ սխրանքներ եք գործում մշտապես և ամենուր՝ վտանգելով ձեր կյանքն ու առողջությունը՝ հաճախ դա անելով մարդկային իրական հնարավորություններից դուրս:

Այս տարի մեզ բաժին ընկավ Հայաստանի Հանրապետության համար վերջին տասնամյակներում թերևս ամենադժվարին ժամանակահատվածը՝ ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետին դիմագրավելու մարտահրավերը, սակայն բարձր պատրաստականության, պրոֆեսիոնալ հմտությունների և բոլոր իրավիճակներում արագ կողմնորշվելու շնորհիվ լծվեցինք հետևանքների վերացման գործին, կարողացանք առավելագույնս նվազագույն կորուստներով դուրս գալ դժվարին իրավիճակից և արժանապատվորեն ապահովել բնակչության անվտանգությունը։

Հատկապես ուզում եմ շեշտել կրտսեր կազմի հերոսական և խիզախ աշխատանքը, ովքեր վայրկյան անգամ կանգ չառան բնության տարերքի առաջ, օր ու գիշեր պայքարեցին և արեցին անհնարինը՝ հաղթահարելով վտանգը, փրկելով կյանքեր։ Վերոնշյալի առումով ուզում եմ շեշտել, որ այսօր էլ կանգ չենք առնում և շարունակում ենք միևնույն զգոնությամբ ծառայել՝ դասեր քաղելով, վերագնահատելով և վերլուծելով համակարգի առջև ծառացած խնդիրները, նախանշելով զարգացման և արդյունավետ աշխատանքի նոր ուղղություններն ու հնարավորությունները։

Հպարտությամբ ուզում եմ կրկին շեշտել, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն իր ուրույն տեղն ու դերն ունի միջազգային փրկարարական բազմազգ ընտանիքում, քանի որ բարձր պատրաստականությամբ օժտված հայ փրկարարն ունակ է դիմագրավել ոչ միայն սեփական երկրին պատուհասած աղետին, այլև օգնության ձեռք մեկնել աղետի մեջ գտնվող այլ երկրներին, ինչը խոսում է գործառնական և մասնագիտական բարձր պատրաստվածության մասին։

Վերջինիս հավաստումը միջազգային տարբեր հարթակներում և կառույցներում, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից մշտապես բարձր գնահատականի արժանանալն է։

Ներքին գործերի նախարարության կազմում լայնածավալ և արմատական բարեփոխումների փուլ թևակոխած փրկարար ծառայությունը շարունակում է կատարելագործվել և արդիականացվել՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ, մարտունակ, արհեստավարժ և դիմակայուն ծառայություն ունենալու նպատակով։ Համոզված եմ, որ ծառայության ընթացքում ի հայտ եկած ամեն մի խոչընդոտ, աղետ և պատահար հաղթահարելու ենք հետևողական և պատրաստակամ աշխատանքի շնորհիվ, ինչը մեր համատեղ արդյունավետ աշխատանքի լավագույն գրավականն է։ Փորձը և ամուր կարգապահությունը, քաջությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը հուսալի պատնեշ են ստեղծում ցանկացած արտակարգ իրավիճակների, տեխնածին և բնական աղետների դեմ:

Շնորհակալություն ձեզ՝ փրկության գործում ձեր քաջության, բարեխիղճ ծառայության, հայրենիքի նվիրյալ լինելու համար։ Առանձնահատուկ շնորհավորանք եմ ուզում հղել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն և բարեկեցություն։

Հավե՛րժ փառք և խոնարհումս՝ զոհված տղաների վառ հիշատակին։

Սիրելի՛ գործընկերներ, վերստին շնորհավորում եմ բոլորիս տոնը, մաղթում ուժ, կորով, անսպառ լավատեսություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր պետության և ժողովրդի բարօրության։

Շնորհավոր տոնդ, փրկարա՛ր»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»