Ներքին 2 տարի առաջ - 09:51 04-09-2024

Էլեկտրամոբիլ ներկրողներից ռուսական սահմանին կաշառք են ուզում

Oragir.News-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքացիների պատվիրած էլեկտրամոբիլները ռուսական և ղազախական սահմանային անցակետերում խոչընդոտների են բախվում։ Երբ մաքսավորներն իմանում են, որ ապրանքը գնում է ՀՀ, փոխադրողից կաշառք են պահանջում՝ 200 դոլար յուրաքանչյուր էլեկտրամոբիլի համար։ Եվ եթե ներկրողը հրաժարվում է վճարել այդ գումարը, այդ դեպքում փոխադրողները շաբաթներով կամ ամիսներով մնում են սահմանային անցակետում։

Սա է հիմնական պատճառը, որ էլոկտրամոբիլների տեղափոխումը Հայաստան անհարկի ձգձգվում է։

Մեր աղբյուրը նշում է, որ ՀՀ իշխանությունները տեղյակ են խնդրից, բայց ոչինչ չեն ձեռնարկում։

Մեքենաներ տեղափոխող բեռնատարների վարորդներն էլ, զզվելով այս տևական քաշքշուկներից, հրաժարվում են Հայաստան քշել կամ պահանջում հավելյալ գումար շաբաթներով սահմաններին սպասելու համար ։

Արդյունքում Երևանյան շուկայում էլեկտրամոբիլների գներն աճում են։

Ի դեպ, օգոստոսի վերջին, դեպի Հայաստան ուղևորվող, էլեկտրամոբիլներ տեղափոխող բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, ու բեռնատարում գտնվող բոլոր 6 էլոկտրսմոբիլները հիմնովին վառվել են

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից