Ներքին 1 տարի առաջ - 19:25 03-09-2024

Հարություն Պետրոսյանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ ԲԴԽ-ն որոշում է կայացրել՝ ՀՀ նախագահին Պետրոսյանի թեկնածությունը առաջադրելու մասին։

Դատավոր Մհեր Արղամանյանի լիազորությունները սեպտեմբերի 2-ից դադարել են՝ թոշակի անցնելու հիմքով։