Ներքին 1 տարի առաջ - 16:48 03-09-2024

Հայաստանն ու Ղազախստանը նշում են Բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակը

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը նախանշում է երկու երկրների միջև հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում՝ անդրադառնալով սեպտեմբերին 2-ին նշվող Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման տարեդարձին։

«Լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը նախանշում է մեր հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք հիմնված են ապագային միտված ռազմավարական համագործակցության վրա», - նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։