Վարչապետն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին
copy image url

Վարչապետն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

Ներքին 7 ամիս առաջ - 15:06 03-09-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուին:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի փոխգործակցության զարգացմանը:

Չու Դոնգյուն նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ Կառավարության գործընկերների հետ, անդրադարձել ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ նոր ծրագրերի իրականացման նպատակն է նպաստել պետությունների պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Ամենից շատ դիտված