Արտաքին 1 տարի առաջ - 12:13 03-09-2024

Բելգորոդի շրջանում ԱԹՍ հարվածի հետևանքով հրդեհվել է եկեղեցու գմբեթը

Բելգորոդի շրջանի Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղում անօդաչու թռչող սարքը մխրճվել է Սուրբ Նիկողայոս եկեղեցու շենքի մեջ, պայթյունի հետևանքով գմբեթն է այրվել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Գրում է «Ազատությունը»։

Նրա խոսքով՝ հրշեջ-փրկարարները «օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր» և մարել կրակը։

Մեկ այլ ԱԹՍ, ըստ Գլադկովի, հարձակվել է սոցիալական հաստատության վրա՝ վնասելով տանիքը։ Շեբեկինոյում անօդաչու թռչող սարքը հարվածել է կոմերցիոն ձեռնարկությանը։

Ռժևկա գյուղում անօդաչուն հարվածել է ձեռնարկության տարածքին. երկու մեքենա վնասվել է, ևս մեկ մեքենա ամբողջությամբ այրվել։

Բելգորոդի շրջանը պարբերաբար ենթարկվում է հրետակոծությունների։ Սահմանամերձ շրջանների բնակչությունը տարհանվել է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու