Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին սեպտեմբերի 3-ին կրկին կմեկնի Կիև: Նա նաև կայցելի երկրի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի ատոմակայան, Վիեննայում հայտարարել է ԱԷՄԳ-ն:
«Ես գնում եմ Ուկրաինայի Զապորոժիե ատոմակայան՝ շարունակելու մեր օգնությունն ու օգնելու կանխել հնարավոր միջուկային վթարը»,- գրել է Գրոսսին սոցցանցի իր էջում։
Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավված է Ռուսաստանի կողմից 2022 թվականից: Օբյեկտը դարձել է բազմակի հարձակումների և դիվերսիաների թիրախ, որոնց համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց: Գրոսսին օգոստոսի կեսերին ասել էր, որ անվտանգության իրավիճակը «վատթարանում է»:
Օգոստոսի վերջին ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն այցելել էր նաև Կուրսկի ատոմակայան։ Այս այցից հետո նա ասել էր, որ գալիք շաբաթ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։