Ներքին 1 տարի առաջ - 21:01 02-09-2024

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա

Ամփոփվել են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։

Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ:

Ամենից շատ դիտված