Արտաքին 2 տարի առաջ - 20:37 02-09-2024

ԱՄՆ-ն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակ կառաջարկի

Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ է այս շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակի ներկայացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ծրագրում է այս շաբաթ Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի նոր, վերջնական նախագիծ։

Ավելի վաղ՝ Axios պորտալը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հայտնել է, որ Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերջնական տարբերակը։

Սպասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան ԱՄՆ-ի նոր առաջարկին արձագանքելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում