Ներքին 1 տարի առաջ - 19:53 02-09-2024

Կուտականի դաշտերում այրվել է մոտ 30 հա հնձած արտ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13:28-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կուտական գյուղի դաշտերում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։33-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է մոտ 30 հա հնձած արտ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ տրակտոր։

Ամենից շատ դիտված