Ներքին 2 տարի առաջ - 18:29 02-09-2024

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ադրբեջանցիների հետ, վաղն էլ մեզ կընդունի․ անհետ կորածների ծնողներ

2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ սեպտեմբերի 3-ին, կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Այս մասին Oragir.News-ի հետ զույցում հայտնեցին ծնողները։

«Նախորդ ամիս մենք 2 անգամ հանդիպեցինք ԱԱԾ տնօրենի հետ, 2-րդ հանդիպմանը ներկա էին նաև Քնչական կոմիտեի պաշտոնյա Ռաֆայել Վարդանյանը և ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանը։ ԱԱԾ տնօրենը Ռաֆայել Վարդանյանին հանձնարարեց, որպեսզի անհետ կորածների ցուցակը վերականգնի, այսինքն՝ բոլոր այն ծնողները, որոնք ունենք հաստատված ԴՆԹ, նրանց տղաները ոչ թե զոհվածների ցուցակում լինեն, այլ նշվի՝ անհետ կորած, ԴՆԹ հաստատումով։

Բացի այդ, այլ թեմաների ևս անդրադարձ եղավ։ Քանի որ ԱԱԾ-ն է զբաղվում անհետ կորածների և գերիների հարցերով, մենք Արմեն Աբազյանին բազմաթիվ հարցեր ուղղեցինք․․․»,- մեզ հետ զրույցում ասացին անհետ կորածների ծնողները։

Նրանց խոսքով՝ Արմեն Աբազյանը վստահեցրել է, որ օգոստոսի վերջին հանդիպում է լինելու ադրբեջանական կողմի հետ, որի արդյունքների մասին ծնողների հետ կխոսի սեպտեմբերի 3-ին։

«ԱԱԾ տնօրենն ասաց, որ օգոստոսի 29-ին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հանդիպելու են ադրբեջանցի պաշտոնյաների հետ և անհետ կորածների հարցը բարձրացնեն։ Փաստացի հանդիպումը եղել է, վաղը կգնանք ԱԱԾ, որպեսզի արդյունքների մասին տեղեկանանք»,- ասացին անհետ կորածների ծնողները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում