Ներքին 2 տարի առաջ - 13:16 02-09-2024

Գորիսում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն․ կա վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում շուկայի մոտակայքում, մոտ 10 անձանց միջև ծեծկռտուք է, հնչեցնում են հայհոյանքներ, ինչը խոչընդոտում է մի շարք բնակիչների անդորրը, խնդրել են ոստիկաններ մոտենան նշված հասցե և հավելել է, որ հնարավոր է մարդասպանություն տեղի ունենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին, ժամը 04։25-ի սահմաններում «Գորիսի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի թիկնային մակերեսի պատռած վերքեր, 3-րդ մատի տարածիչ ջլի լրիվ հատումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Գ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է կռիվ բաժանելու հետևանքով:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 24-ին ժամը 01։30-ի սահմաններում Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Գագիկ Ա․-ի և 41-ամյա Հարություն Զ․-ի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և տվել հայհոյանքներ, այդ ընթացքում վիճաբանությունը բաժանելու նպատակով միջամտած Գոռ Գ․-ն վայր է ընկել գետնին և ստացել վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանությանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Համլետ Ա․-ն, 25-ամյա Նարեկ Շ․-ն, 16-ամյա Արեն Զ․-ն, 29-ամյա Հարութ Ա․-ն և այլոք, որոնց տվյալները պարզվում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի