Ներքին 2 տարի առաջ - 21:26 30-08-2024

Ֆլյուրոգրաֆիայի հետազոտությունը Շիրակի մարզի ուսուցիչներին քաշքշուկի մեջ է գցել

Շիրակի մարզի մի քանի ուսուցիչներ դիմել են Oragir.News-ին, որպեսզի բարձրաձայնվի իրենց խնդիրը։ Ուսուցիչները մինչեւ սեպտեմբեր պիտի ամբողջական սոցփաթեթ ներկայացնեն իրենց դպրոցի տնօրեններին, բայց ֆլյուրոգրաֆիայի հետազոտության բացակայության պատճառով ուսուցիչները փաստի առաջ են կանգնել։ Բանն այն է, որ եթե ֆլյուրոգրաֆիայի հետազոտությունը չի եղել, ուրեմն ուսուցիչը իրավունք չունի դպրոցում աշխատելու։

Ֆլյուրոգրաֆիայի հետազոտությունը պիտի ուսուցիչները անվճար անցնեն, այսինքն` պոլիկլինիկաներում, բայց պոլիկլինիկաներից ստացել են միևնույն պատասխանը, որ իրենք չունեն այդ սարքը, բայց փոխարենն առաջարկել են կա՛մ ռենտգեն, կա՛մ այլ բուժհաստատությունում անցնել տվյալ հետազոտությունը, որը մասնավոր կլինիկաներում 4000-5000 դրամ է։



Հետևաբար եթե անգամ ֆլյուրոգրաֆիան չկա, և բուժառուն պետք է ռենտգեն հետազոտություն անցնի դրա փոխարեն, ապա հնարավոր ճառագայթման ռիսկերը չեն բացառվում։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի պոլիկլինիկաներից։ Գյումրիի բոլոր պոլիկլինիկաներում նույն իրավիճակն է, այսինքն` կամ չունեն սարքը, կամ սարքը չի աշխատում։

Գյումրիի իտալական պոլիկլինիկայի տնօրենը արձակուրդում էր, փոխարենը բուժաշխատողը պատճառաբանեց, որ ֆլյուրոգրաֆիայի սարքը այս պահին չի աշխատում, Երևանից պիտի մասնագետ գա, որ սարքի, իսկ թե երբ պատրաստ կլինի, դա ոչ ոքի հայտնի չէ։



«Մենք այդ սարքը չունենք, բայց կարող են ռենտգեն անցնել, չեմ կարծում, որ եսիմ ինչ տարբերություն կա»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Գյումրիի Բեռլին պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանը։

Գյումրիի երրորդ պոլիկլինիկայում էլ հայտնեցին, որ ֆլյուրոգրաֆիայի սարք չունեն։

Ուսուցիչները վրդովված են, որ օրենքով իրենց հասանելիք անվճար հետազոտությունից չեն կարող օգտվել։ Խնդիրը նոր չէ, նախորդ տարիներին ևս ուսուցիչները այս խնդրի առջև են կանգնել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ