Ներքին 2 տարի առաջ - 19:01 29-08-2024

Սուրբ Շարբելը և Գարեգին Բ կաթողիկոսը

Լիբանանահայ պատմագետ Արա Սանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍՈՒՐԲ ՇԱՐՊԷԼ ԵՒ ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

Այս օրերուն Հայաստանի զանգուածային լրատուական միջոցներուն ուշադրութեան առարկայ է լիբանանցի գործարարի ծրագիրը՝ Նայիրի համայնքին մէջ տեղադրելու 19-րդ դարուն Լիբանանի մէջ ապրած եւ Կաթողիկէ Եկեղեցւոյ կողմէ 1977-ին սրբացուած Շարպէլ Մախլուֆի արձանը։

Յիշեցի, որ երբ 1977-ի Հոկտեմբերին Շարպէլը սրբադասուեցաւ Հռոմի մէջ, Գարեգին Սարգիսեանը նոր ընտրուած էր Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռակից Կաթողիկոս՝ Գարեգին Բ անունով։ Ան լիբանանահայ թերթերուն մէջ Շարպէլի սրբացման առթիւ հրատարակեց յօդուածաշար մը՝ «Սրբութեան ցօղը լիբանանեան հողին վրայ» խորագրով, որ շուտով լոյս տեսաւ նաեւ առանձին պրոշիւրի տեսքով ու երկար տարիներ կը վաճառուէր Անթիլիասի կաթողիկոսարանի գրախանութին մէջ։

Միաժամանակ, Անթիլիասի Խորէն Ա եւ Գարեգին Բ կաթողիկոսները Հռոմի մէջ սրբադասման արարողութենէն ընդամէնը մի քանի օր առաջ ուխտագնացութիւն մը կատարեցին դէպի Աննայայի վանքը, ուր ճգնած է Սուրբ Շարպէլ եւ որ այսօր քրիստոնեայ մարոնի եկեղեցւոյ գլխաւոր ուխտավայրերէն է։ Վեհափառները հայկական ծէսով ժամերգութիւն կատարեցին Աննայայի մէջ եւ Գարեգին Աթոռակից Կաթողիկոս այդ օր ֆրանսերէն ճառ մըն ալ կարդաց, որու հայերէն թարգմանութիւնը լոյս տեսած է լիբանանահայ մամուլին մէջ՝ «Սուրբերը պէտք չունին մեզի, մենք պէտք ունինք սուրբերու...» խորագրին տակ։

Լիբանանցի եւ արտասահմանաբնակ մարոնիները անընդհատ կ՛այցելեն Աննայայի վանք եւ կը հաւատան թէ Սուրբ Շարպէլը կ՛ընդառաջէ իրենց խնդրանքներուն ու հիւանդութիւններ կը բժշկէ։ Երբ 10 տարի առաջ, ես ալ քաղցկեղէ տառապեցայ, մարոնի դրացիներս ինծի ալ առաջարկեցին երթալ Աննայա ու դիմել Սուրբ Շարպէլին։

Սուրբ Շարպէլի հանդէպ ակնածանքը սկսած է կամաց-կամաց թափանցել լիբանանահայերու մէջ։ Պուրճ Համուտի գերեզմանատուն, ուր նաեւ մեր ընտանիքին դամբարանն է, վերջին տարիներուն կատարած այցելութիւններուս ժամանակ, նկատած եմ որ մի քանի ընտանիքներ իրենց սիրեցեալ ննջեցեալներու շիրիմներուն վրայ տեղադրած են նաեւ Սուրբ Շարպէլի արձաններ։

Աննայայի վանքի շրջափակին մէջ կանգնեցուած Սուրբ Շարպէլի արձանին հեղինակն է Զաւէն Խտըշեանը»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լիբանանից ցամաքային ճանապարհով Հայաստան է բերվել կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը: Համաքրիստոնեական սրբին խորհրդանշող արձանը դրվելու է Հայաստանում, բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տեւել է յոթ օր:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան