Ավելին 2 տարի առաջ - 18:26 29-08-2024

ABBA խումբը պահանջել է, որ իր երաժշտությունը չօգտագործվի Թրամփի քարոզարշավի ժամանակ

Universal Music մեդիահոլդինգը և ABBA խմբի մասնակիցները պահանջել են դադարեցնել ABBA-ի երաժշտության օգտագործումն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Universal Music-ի շվեդական ստորաբաժանման PR բաժնի ղեկավար Ֆրիդա Սքուգը։

«ABBA խմբի մասնակիցների հետ միասին մենք պարզեցինք, որ Թրամփի միջոցառումների ժամանակ թողարկվել են տեսահոլովակներ, որոնցում օգտագործվել է ABBA-ի երաժշտությունը, ուստի մենք պահանջել ենք անհապաղ հեռացնել դրանք և դադարեցնել դրա օգտագործումը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Սքուգի խոսքով՝ Universal Music մեդիահոլդինգը և շվեդական Polar Music ձայնագրող ընկերությունը ABBA-ի երաժշտությունն օգտագործելու հարցումներ չեն ստացել, ուստի Թրամփին որևէ թույլտվություն կամ արտոնագիր չի տրվել։

Շվեդական ԶԼՄ-ները գրում են, որ Մինեսոտայում Թրամփի նախընտրական միջոցառման ժամանակ հնչել են ABBA-ի «The Winner Takes It All», «Money, Money Money» և «Dancing Queen» երգերը։

ABBA խումբը միացել է այն կատարողներին, որոնք պահանջում են, որ Թրամփը դադարեցնի հրապարակավ իրենց երաժշտության օգտագործումը: Ինչպես գրում են շվեդական ԶԼՄ-ները, նրանց թվում են երգչուհիներ Սելին Դիոնը, Ռիհաննան, E Street Band խմբի ղեկավար Բրյուս Սփրինգսթինը և երգիչ Նիլ Յանգը։

Ավելի վաղ ամերիկացի երաժիշտ Այզեք Հեյզի ընտանիքը հայտարարել էր, որ դատական ​​հայց է ներկայացնում Թրամփի և նրա նախընտրական շտաբի դեմ, քանի որ Թրամփը երկու տարի շարունակ առանց թույլտվության օգտագործել է արտիստի երգը նախընտրական հանրահավաքների ժամանակ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում