Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:28 29-08-2024

Ալեն Սիմոնյանը Անա Օլիվերային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի` հայ ժողովրդին վերաբերող զգայուն թեմաների շուրջ ունեցած դիրքորոշումն ու ցուցաբերած պարբերական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահն Անա Օլիվերային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, որոշ մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծից: Քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-Ուրուգվայ փոխհարաբերությունները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերը:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Ուրուգվայը մեծ կարեւորություն է տալիս երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Անա Օլիվերան շրջել է նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու գրառում կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից