Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:14 29-08-2024

ՀՀ ԱԱԾ–ն տնտեսումներ է արել և ավելի քան 151 մլն դրամի վերաբաշխում կատարել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2024 թվականին իրականացրած գնումների արդյունքում տնտեսումներ է արել և 151 մլն 927.70 հազար դրամի չափով միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ու կատարել վերաբաշխում։ Որոշումը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ գումարն ուղղվելու է 2023 թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների շինարարական և վերանորոգման աշխատանքների ավարտական փուլերի իրականացմանը:

«Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Կառավարությունից հայտնում են, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է, որպեսզի ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինված լինեն որակյալ նոր կադրերով և համալրված անհրաժեշտ մասնագետներով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան