Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:15 29-08-2024

Արարատ Միրզոյանի հույսին մնացածների ողբերգության պատճառները

ԱԳՆ-ն չի պաշտպանում Բուլղարիայից հետ ուղարկվող ՀՀ քաղաքացիներին։ Վերջիններիս եվրոպական այդ երկրում նվաստացնում են, պահում անմարդկային պայմաններում, նյութական վնաս պատճառում, զրկում ազատ տեղաշարժի իրավունքից, անտեսում նրանց շենգեն վիզան։ Ինչու՞ ԱԳՆ-ն ոչ միայն չի պաշտպանում քաղաքացիների իրավունքները, այլև արդարացնում է նրանց նկատմամբ կիրառվող ապօրինությունները։

Ակնհայտ պատճառը ՔՊ-ականների և մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի արհամարհանքն է ժողովրդի նկատմամբ։ Միրզոյանին, հավանաբար՝ թվում է, թե ինքն ու ՀՀ քաղաքացիները տարբեր ազգերից են։ Նկատենք, որ ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունքը բնորոշ է ավտորիտար վարչախմբերին և գաղութների դրածո իշխանություններին, որոնք իրենց երկրի քաղաքացիների հանդեպ խորթություն ունեն։ Հետևաբար սա ոչ միայն հակաժողովրդական ցույց է, այլև ստեղծում է տպավորություն, թե ՀՀ-ն անկախ չէ։

Խորքային պատճառը անպատասխանատվությունն է։ Երբ բոլորը տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն աղետալի սխալների համար պատասխանատվույթուն չի կրում, ապա կառավարման բոլոր օղակներում անպատասխանատվությունը դառնում է նորմ։ Պաշտոնյաները ընդօրինակելով Փաշինյանին, անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում, արհամարհելով ազգային ինքնասիրությունը, ոտնահարելով ժողովրդին ու քաղաքացու իրավունքները։ Այսպիսի մթնոլորտում օրինաչափ է, որ ԱԳՆ-ն ևս անպատասխանատվություն է ցուցաբերում ու չի պաշտպանում ՀՀ քաղաքացուն։

Բուլղարիայում տեղի ունեցող հակահայկական երևույթները չեն տեղավորվում վիզաների ազատականացման շուրջ սկսված ՀՀ-ԵՄ երկխոսության շրջանակում։ Եթե սա նորմալ համարվի, նշանակում է ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացը կեղծ է։ ՔՊ-ական իշխանությունները պարզապես խաբում են քաղաքացիներին, թե այս հարցում կա գործընթաց և առաջընթացի հույս։

Կա նաև զուտ անվտանգային խնդիր։ Դրանցից մեկը լյուստրացիան է, որով նախատեսվում են ռուսական, նախկին ԿԳԲ-ի գործակալական արխիվների գաղտնազերծումն ու գործակալներին քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքների սահմանափակումը։ Լյուստրացիայի մասին օրենքներ ընդունել են ԵՄ ազատ վիզա ստացած, մեր երբեմնի բախտակից երկրները։ Բուլղարիայում ՀՀ քաղաքացիների ողբերգության ենթադրյալ պատճառներից մեկն էլ այն է, որ ԵՄ-ում կարծում են, թե ՀՀ քաղաքացիների մի մասը ռուսական գործակալ են։

Այսինքն՝ ԵՄ-ում կա անվստահություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Եվ երբ ՀՀ քաղաքացու լրացրած թղթերում գտնում են անհամապատասխանություն, ապա նրանց կասկածները որոշ հիմքեր են ստանում։ Սակայն Եվրոպա մեկնողների թղթերում նկատված կեղծիքների հարցում ևս մեղավորը ՔՊ-ական իշխանություններն են։ Նրանք տևական ժամանակ է ստում են և անպատիժ մնում, հետո արժանանում եվրոպացիների ծափահարություններին։ ՀՀ քաղաքացին էլ կարծում է, թե եվրոպաներում ստելը նորմալ է, ու իր հերթին կեղծում է թղթերը։ Բայց արդյունքում նա հայտնվում է ողբերգական իրավիճակում, սահմանափակվում է նրա ազատ տեղաշարժը, և նա չի կարողանում կազմակերպել իր հանգիստը կամ ավարտին հասցնել գործը, ունենում ժամանակի և նյութական կորուստ։

Պատճառների շարքում է նաև Հայաստանի միջազգային ցածր վարկը։ ՀՀ-ն շարունակում է վարել աշխարհի համար անհասկանալի քաղաքականություն՝ մնում է ռուսական դոմինանտությամբ գործող կառույցներում, դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, դուրս չի հրավիրում ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը, չի լուծում ապօրինի և անարդար հայ-ռուսական պայմանագրերը, չի միանում Ռուսաստանին սաստող միջազգային պատժամիջոցներին։ Ենթադրաբար՝ Հայաստանի իշխանության պասիվ ռուսամետ դիրքորոշումն է պատճառը, որ ԵՄ երկիրը ստորացուցիչ վերաբերմունք է դրսևորում ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Այս համապատկերում բաց են մնում կարևոր հարցեր։ Բուլղարիայում ողբերգական իրավիճակում հայտնված ՀՀ քանի՞ քաղաքացի մինչև վերջ կպայքարի իր իրավունքների համար։ Ովքե՞ր և ինչպե՞ս կփոխհատուցեն նրանց։ Քաղաքական և իրավապաշտպան քանի՞ կառույց կփորձի սատարել տուժածներին և քաղաքական լուծումներ առաջարկել։ Ի վերջո՝ հնարավո՞ր է քաղաքացիների պայքարի արդյունքում հասնել Արարատ Միրզոյանի հրաժարականին։ Պարզ ասած՝ բուլղարական այս խայտառակ պատմությունը դեռ ջուր է վերցնելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»