Մամուլ 2 տարի առաջ - 08:03 29-08-2024

Նիկոլ Փաշինյանը Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու հրավեր չի ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Մայր տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։

Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ՝ Մայր Աթոռում պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։
Ի թիվս շատ հյուրերի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայերի է հրավիրել արարողակարգին մասնակցելու համար։

Իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում երկմտում են՝ հրավիրե՞լ ՀՀ իշխանություններին Մայր տաճարի վերաօծմանը, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հրավերի դեպքում նրանք կգան։

«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից դեռ պաշտոնական հրավեր չի ստացել վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեռ 2018 թվականից սկսած, մարտահրավեր է նետել Հայ առաքելական եկեղեցուն. թե՛ Փաշինյանը, թե՛ մյուս ՔՊ-ականները ամենաբարձր ամբիոններից թիրախավորում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մյուս եկեղեցականներին, իրենց կողմնակիցների ձեռամբ ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։
ՔՊ-ականների «վրեժխնդրությունն» այն աստիճանի է հասել, որ որոշել են հիմա էլ եկեղեցու գույքը հարկելու նախագիծ մշակել եւ այդ ուղղությամբ են աշխատում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան